ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ամերիկան դեմ չի լինի, եթե այլ զենք օգտագործվի պատերազմի օրենքներին հակառակ

Ամերիկան դեմ չի լինի, եթե այլ զենք օգտագործվի պատերազմի օրենքներին հակառակ
31.10.2023 | 10:06

Քանի որ Ամերիկան էլ է դեմոկրատական երկիր Հայաստանի պես, Բայդեն Ջոն էլ իր անձնական ԱԽՔ-ն ունի, փաշինյան նիկոլի պես՝ այն տարբերությամբ, որ Բայդեն Ջոյի ԱԽՔ-ը պեդերաստ չէ, անունն էլ Սալիվան Ջեյք է: Եվ սույն ոչ պեդերաստ ԱԽՔ-ն ասում է, որ հորդորել են Իսրայելին, որպեսզի իրենց տված զենքը օգտագործվի միայն պատերազմի օրենքներով: Սալիվան Ջեյքի ասածից պետք է ենթադրել, որ Ամերիկան դեմ չի լինի, եթե այլ զենք օգտագործվի պատերազմի օրենքներին հակառակ:

Իսկ եթե ենթադրելը մի կողմ թողնենք, սրա ասածն այն է, որ Իսրայելը Գազայում քարը քարի վրա չթողնի, մարդիկ էլ պարարտանյութ կդառնան, թե այլ կենսաբանական ձև կընդունեն, արդեն էական չէ: Քանի որ պատերազմի օրենքներով շարժվելը ամերիկացիների համար նշանակում է, ասենք, Մյունխեն, Դրեզդեն, Շտուտգարտ, Տոկիո, Հիրոսիմա, Նագասակի, էլ Մոսուլի ու Ռաքքայի կարգի մանրուքների մասին խոսելն այստեղ անհամեստություն է:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Երեկվա դրությամբ ամերիկյան զենքի օգտագործումը բացառապես պատերազմի օրենքներով տպավորիչ արդյունքներ է արձանագրել՝ խաղաղ բնակչության շրջանում 14 հազար զոհ, որից չորս հազարը՝ երեխա:

Դիտվել է՝ 3712

Մեկնաբանություններ